Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի հատուկ զեկույցը ահաբեկիչների հայտարարություն է: Այս մասին Մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Նավի Պիլեյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին: Նա խստիվ դատապարտել է Իրանի վերաբերյալ Ահմեդ Շահիդի զեկույցը՝ հայտնում է Fars գործակալությունը:
Նրա խոսքով՝ Իրանում մարդու իրավունքների ոլորտում տիրող իրադրության հարցով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ահմեդ Շահիդը գտնվում է ԱՄՆ-ի և մի շարք այլ եվրոպական երկրների ուժեղ ազդեցության ներքո:
«Իրանի վերաբերյալԱհմեդ Շահիդի զեկույցը ոչ պրոֆեսիոնալ է, անտրամաբանական և կողմնակալ: Զեկույցում կրկնվում են Իրանի հասցեին ահաբեկիչների՝ ԱՄՆ-ի և արևմտյան մի շարք պետությունների կողմից հնչեցված բոլոր մեղադրանքները: Այդ զեկույցն ուղղված է ՄԱԿ-ի և Իրանի առկա վստահելի հարաբերություններին հարված հասցնելուն»,- հայտարարել է Լարիջանին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Իրանի համագործակցության հարցը ՄԱԿ-ի հանձնակատարի ապարատի հետ, Պիլեյի առաջիկա այցն Իրան, որը նախատեսվում է նախագահական ընտրություններից հետո, ինչպես նաև մարդու իրավունքների ոլորտում համագործակցության մակարդակի բարձրացման և զարգացման հեռանկարները:











































