ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Քաղաքական ուժերը սկսել են նախապատրաստվել Երևանի ավագանու ընտրություններին: Արդեն շշուկներ են տարածվում, թե ինչ միջոցներ են ուզում ոմանք ծախսել` մայրաքաղաքին «տիրանալու» համար:
Վստահ եմ, որ հայտնում եմ բոլոր երևանցիների կարծիքը` չփորձեք փողով գնել Երևանը: Երևանը և երևանցին չեն վաճառվում:
Երևանը բոլորինն է, և երևանցին է ընտրելու մեր քաղաքապետին»:










































