Դորտմունդի «Բորուսիա»-ի կենտրոնական պաշտպան Մատս Հյումելսը տեղեկացրել է, որ թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ զրույցից հետո որոշել է մնալ ակումբում:
«Այն ժամանակ, երբ ես դիտարկում էի կարիերաս շարունակելու տարբերակները, հանգամանալից զրույց ունեցա Տուխելի հետ: Նա ինձ ասաց իմ սխալների ու թերությունների մասին, ինչն ինձ դուր եկավ, քանի որ քիչ մարզիչներ են կարևոր պահին անկեղծ լինում»,- Հյումելսի խոսքերը մեջբերում է Kicker-ը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված էր «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:








































