Thursday, 02 07 2026
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը

ԱԺ-ում «Նաիրիտ»-ի հարցով լսումները ֆիկտիվ են. նաիրիտցիները վաղը պատրաստվում են բողոքի ակցիա անցկացնել

«Ազգային ժողովում «Նաիրիտ»-ի հարցով լսումներ կազմակերպելը ընդամենը ֆիկտիվ քայլ է, որով կառավարությունն ամեն ինչ անում է ցույց տալու համար, որ վերագործարկման հնարավորություններ չկան»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի նախկին մամուլի խոսնակ Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ վաղը ԱԺ արտահերթ լսումներ են կազմակերպվելու «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի հետագա շահագործման, տեխնիկական և ֆինանսական կենսունակության ուսումնասիրությունների վերաբերյալ:

Նաիրիտցիները հրավիրված չեն քննարկմանը, բայց քանի որ նրանք ի սկզբանե հայտարարել էին, որ գործարանը պետք է վերագործարկվի, վաղը՝ ժամը 11-ին, լսումներին զուգահեռ, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիա են կազմակերպելու:

«Նաիրիտցիները երբեք հետ չեն կանգնի վերագործարկման պահանջից: Թող տպավորություն չստեղծվի, թե աշխատավարձերը ստանալուց հետո մեր պահանջները ավարտվում են: Աշխատավարձ ստացել է ընդամենը 400 մարդ, իսկ 1700-1800 մարդ դեռ աշխատավարձ չի ստացել: Բացի դրանից՝ մենք մի քանի անգամ ռեալ ծրագրեր ենք ներկայացրել՝ 57 միլիոն արժեքով: Այնպես որ «Նաիրիտ»-ի վերագործարկումը շատ իրատեսական է»,- նկատեց Անուշ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է ամիսներ առաջ Համաշխարհային բանկի կողմից «Նաիրիտ»-ում անցկացված աուդիտին, որը նշանակվել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, և հենց այդ աուդիտը պետք է պարզեր գործարանի վերագործարկման հնարավորութունները, Անուշ Հարությունյանի խոսքով, խայտառակություն է:

Մեր զրուցակցի խոսքով՝ աուդիտի եզրակացության մեջ բառ անգամ չկա վերագործարկման հնարավորության մասին: «Աուդիտի այդ եզրակացությունը սկզբից մինչև վերջ այն մասին է, թե ինչպես է պետք սնանկացնել «Նաիրիտ»-ը: ՀԲ-ի այդ ներկայացուցիչը եկել էր մեր կառավարությանը սովորեցնելու սնանկացման գործընթացը: Այն դեպքում, երբ այդ մարդուն կանչել էին, որ տեսներ, թե ոնց պետք է աշխատեցնել «Նաիրիտ»-ը»,-ասաց Հարությունյանը՝ հավելելով, որ տարօրինակ է, երբ ՀԲ-ն երեք անգամ աուդիտ է իրականացնում գործարանում, ընդ որում՝ երկու անգամը շատ կոնկրետ նպատակով (գործարանը «Ռոսնեֆտ»-ին և «Իտերա»-ին վաճառելու ակնկալիքով) և միայն երրորդ աուդիտ-ի ժամանակ է խոսում սնանկացման մասին:

«Այստեղից միայն մեկ եզրակացություն կարելի է անել, որ շատ ուղղորդված, պատվիրված աուդիտ էր վերջինը, որի ժամանակ մասնագետները նույնիսկ գործարան չեն մտել, ի՞նչ աուդիտի մասին է խոսքը: Այնպես որ այս ամենը ապացուցում է, որ կառավարությունը հակված է «Նաիրիտ»-ը փակելու առանց հիմնավորումների՝ հիմնվելով ՀԲ-ի աուդիտի եզրակացության վրա, որը, ես պնդում եմ, որ ըստ էության, չի իրականացվել»,-եզրափակեց նախկին խոսնակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում