Իրաքի ռազմաօդային ուժերն ավիահարվածով ոչնչացրել են իրաքյան Էլ-Ֆալուջա քաղաքի ինքնահռչակ քաղաքապետին, ով եղել է ԴԱԻՇ-ի գրոհայիններից մեկը։ Այս մասին հայտնում է Fars News-ը։
Ինքնահռչակ քաղաքապետ Նուֆալ Ալ-Տիկրիտին և նրա երկու օգնականները ոչնչացվել են կիրակի՝ Անբար նահանգում։
Տարբեր տվյալներով՝ ԴԱԻՇ-ի կողմից Իրաքում և Սիրիայում վերահսկվող տարածքի մակերեսը հասնում է մինչև 90 հազար քառակուսի կմ-ի։











































