Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ջենիֆեր Լոպեսը նախորդ ուրբաթ որոշել է իր երկրպագուներին հիշեցնել, թե ինչպիսի կազմվածք ունի։ Նա նյույորքյան Bao Tranchi ապրանքանիշի կազմակերպած երեկույթին մասնակցել է բաց զգեստով, որը նման է եղել երկարացված լողազգեստի։
Լոպեսը հայտարարել է, որ թեև 46 տարեկան է, այնուամենայնիվ կարող է Լոս Անջելեսում անել այն, ինչ ցանկանում է։ Լոպեսի այդ զգեստի հետ կապված՝ լրատվամիջոցը հիշեցրել է այլ աստղերի, որոնք նույնպես աչքի են ընկել իրենց բաց զգեստով։










































