Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարի հսկայական գմբեթի գիշերային լուսավորություն համակարգը երեքշաբթի ուշ երեկոյան անջատվել է, չնայած կողքային փոքր գմբեթների լուսավորությունը չի դադարել:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, ամենայն հավանականությամբ դա եղել է տեխնիկական անսարքության հետևանք և ոչ մի կապ չունի երեքշաբթի Վատիկանում սկսված կոնկլավի հետ:
Հիշեցնենք, սա առաջին կոնկլավն է ժամանակակից կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ, որը հրավիրվել է ոչ թե Հռոմի պապի մահից, այլ հրաժարականից հետո:








































