Անհրաժեշտ է Սիրիա ուղարկել արաբական խաղաղապահ կոնտինգենտ ՄԱԿ-ի մանդատով: Ինչպես հաղորդում է Associated Press-ը, նման հայտարարությամբ Եվրախորհրդարանում հանդես է եկել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:
Պերեսի խոսքերով՝ աշխարհը չպետք է անտարբեր մնա Սիրիայում տիրող իրավիճակի հանդեպ, որտեղ կառավարությունը սպանում է սեփական ժողովրդին:
«Արաբական պետությունների լիգան կարող է և պարտավոր է դադարեցնել արյունահեղությունը, կանխել երկրի փլուզումը»,- ասել է Իսրայելի նախագահը՝ հավելելով, որ Արևմուտքի երկրների միջամտությունը կարող է դիտարկվել որպես «օտարերկրյա ներխուժում»:
Պերեսը նշել է, որ ՄԱԿ-ը պետք է աջակի Սիրիայի տարածքում արաբական խաղաղապահ կորպուս ստեղծելուն:









































