Ամերիկյան New York ամսագիրը իր նոր համարի շապիկին տեղադրել է 35 կանանց լուսանկարները, որոնք Բիլ Քոսբիին մեղադրում են սեռական ոտնձգությունների ու բռնաբարությունների մեջ։
Համարում տեղ են գտել կանանց հետ զրույցների հատվածներ, որոնք պատմում են հեռուստաաստղի հետ շփումների մասին։
Հատկանշական է, որ շապիկին կանայք նշված են սև հագուստով, իսկ համարի ներսում՝ սպիտակ։















































