Ռուս գործարար Գերման Ստերլիգովը «Սոբեսեդնիկ» թերթին տված հարցազրույցում ասել է, որ ափսոսում է զբոսաշրջիկների համար Ղարաբաղի չափազանց շատ փիարի համար:
«Այնտեղ այնպիսի զարմանալի, հանգիստ և ուրախ աշխարհ է, որ վախենում եմ՝ զբոսաշրջիկների մեծ թիվն այն չխախտի: Իմ առաջին ցանկությունը իսկապես մարդկանց ասելն էր. «Եկեք Ղարաբաղ: Գիտեք՝ դա ի՜նչ հրաշալի է, ի՜նչ բացահայտում է դա: Եվ դա ինչպիսի ընդհանրապես ուրիշ մոլորակ է»: Իսկ հիմա ես մտածել եմ և, թերևս, կխուսափեմ այդ կոչերից՝ ղարաբաղցիների կյանքը չփչացնելու համար: Հետաքրքրասեր մարդկանց բազմությամբ կյանքի սքանչելի ընթացքը չխախտելու համար»,- ասել Ստերլիգովը:
Միլիարդատերը նշել է, որ ինքն անցել է ամբողջ աշխարհը «և ավելի խաղաղ, սրտաբաց, ջերմ, հարմարավետ տեղ, որտեղ լողում ես հյուրընկալության օվկիանոսում, գտնել հնարավոր չէ»: «Ինձ համար շատ հարմար է գտնվել բարի և սրտաբաց հայերի մեջ»,- ասել է Ստերլիգովը:
Նա նաև առանձնահատուկ կերպով նշել է Ղարաբաղում հանցագործության բացակայությունը. «Եվ բանտում նստած է միայնակ բանտապետը (ծիծաղում է)»:









































