Tuesday, 16 06 2026
Երևանում երկրորդ անգամ մեկնարկում է Վասիլի Պետրենկոյի դիրիժորական ակադեմիան
Ոստիկանները բացահայտել են հանրային տրանսպորտում կատարված խուլիգանության դեպքը․ 55-ամյա կինը ձերբակալվել է
Նոր շունչ վիճակի երգերին և ավետիսներին․ ամփոփվել է «Էթնոռիթմ. ազգային հնչյունների նոր զարկերակը» ծրագիրը
ՆԳՆ-ին վերաբերող հանձնարարականների գերակշիռ մասը հենց առաջին շրջափուլում ԳՐԵԿՈ-ն գնահատել է ամբողջությամբ կատարված
Հայ երիտասարդները հնարավորություն ունեն ուսանելու Էլիզաբեթ թագուհու երաժշտական կապելլայում
Ավտովթար Արարատի մարզում․ կա զոհ․ 4 վիրավորից 3-ն անչափահաս են
Երևանն ու Թեհրանը կարևորել են մաքսային ոլորտում համագործակցության խորացումը
Կիևյան կամրջի հիմնանորոգման պատճառով հունիսի 17-ից կփոխվի երթևեկության կազմակերպումը
8 ոսկե, 12 արծաթե և 7 բրոնզե մեդալներ Կիրառական կենսաբանության միջազգային 6-րդ օլիմպիադայից
23:50
Կարեն Խաչանովը պարտվել է ATP-500 մրցաշարի մեկնարկում
Հայաստանը շարունակում է ամրապնդել իր դիրքը, որպես պահանջված զբոսաշրջային ուղղություն
23:30
ԱՄՆ-Իրան համաձայնագրի հայտարարումից ի վեր Հորմուզի նեղուցով յոթ նավ է անցել. BBC
23:20
Հայտնի են Բաթումում 8-12 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի աշխարհի գավաթին Հայաստանի մասնակիցները
23:10
«Ռեալը» երկարաձգել է Ռյուդիգերի հետ պայմանագիրը
Հայաստանի և Ֆրանսիայի պաշտպանության նախարարներն անդրադարձել են համագործակցության ընթացքին
Ուիթքոֆը և Քուշները շուտով կայցելեն Ռուսաստան. Պեսկով
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Ֆրանսիայի ԶՈւ և վետերանների հարցերով լիազոր նախարարը քննարկել են մայիսին կնքված ռազմավարական հուշագրի իրագործման հետ կապված հարցեր
22:30
Կատարը կմասնակցի հունիսի 19-ին ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի պաշտոնական ստորագրմանը
22:22
Ամբողջ աշխարհը սպասում է Մեսսիի 200-րդ խաղին
Խորհրդանշական և կարևոր քայլ. շվեդական Scania-ն Հայաստանում է
Ֆրանսիական «Թալեսը» և հայկական «ԲուՏեխը» ռազմավարական գործընկերություն են հաստատել
Հիմնադրամը պետությանը է վերադարձրել 67 հա հողատարածք Դիլիջանում
22:19
Ծաղկաձորում մեկնարկեց Դևիսի գավաթը․ Հայաստանի հավաքականը հաղթեց առաջին տուրում
22:10
Վուչիչը Կոբախիձեին հրավիրել է Բելգրադ՝ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման համար
Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա
22:00
Ինչպես են թվային տեխնոլոգիաները կենդանացնում պատմությունը
21:50
ԱՄՆ-ի հետ գործարքը ենթադրում է հատուկ մեխանիզմի գործարկում հրադադարի խախտման դեպքում. Իրանի ԱԳՆ
Քաղաքական տրամաբանությունը Պուտինին թելադրում է Քոչարյանին հանձնել Փաշինյանին
21:30
Թրամփն Իրանին «աներևակայելի հետևանքներ» է խոստացել միջուկային զենք ստանալու փորձի համար
Ծառուկյանի որդին պատանդ է. իր զավակին փրկելու գինն է վճարում

Պաշտոնական. Սերժ Սարգսյանը մասնակցել է հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է «Դեպի միջտարածաշրջանային համագործակցության նոր ձեռքբերումներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում» հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովի լիագումար նիստին:

Համաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը, Տնտեսական համագործակցության հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և ՌԴ տրանսպորտի նախարար Իգոր Լևիտինը, երկու երկրների նախարարությունների, գերատեսչությունների, ՌԴ ավելի քան 20 սուբյեկտների և ՀՀ մարզերի ներկայացուցիչներ, գործարարներ, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հանրապետության ղեկավարը ողջունել է համաժողովի մասնակիցներին, ընդգծելով, որ այս մասշտաբային միջոցառումը, որը Երևանում է հավաքել երկու երկրների պետական կառավարման կենտրոնական և տարածաշրջանային մարմինների ղեկավարությանը, գործարար համայնքի և հասարակայնության ներկայացուցիչներին, Հայաստանում անցկացվում է առաջին անգամ: Նախագահի խոսքով, համաժողովի նկատմամբ հետաքրքրությունն այս հանգամանքով չէ միայն պայմանավորված: Այն, առաջին հերթին, թելադրված է հայ-ռուսական գործընկերության առանձնահատուկ դաշնակցային բնույթով և, իհարկե, սերտ կապերը հետագայում ևս զարգացնելու և պարզապես բարեկամություն անելու մարդկանց անկեղծ ձգտումով, ինչպես վայել է հին ու լավ բարեկամներին:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ մեր հանդիպումների պարբերական բնույթը, միջպետական համագործակցության բոլոր մակարդակներում առկա մշտական կապերը հաստատում են լայն սպեկտրով` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման երկկողմ ձգտումը:

Հայաստանում գործում է շուրջ 1400 ձեռնարկություն` հայ-ռուսական կամ ամբողջովին ռուսական կապիտալով: Ներդրումային պորտֆելի ծավալը մոտենում է երեք մլրդ դոլարի: Եվ այդ ցուցանիշներն աճի միտում ունեն, այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը դեռ չի վերականգնվել ճգնաժամի հետևանքներից: Առավել ևս ակնհայտ է, որ պոտենցիալ հնարավորություններն զգալիորեն լայն են, քան այն արդյունքը, որն այսօր մենք ունենք:
Այսպիսի ներուժ և հեռանկարներ մենք տեսնում ենք մեր երկրների տարածաշրջանների միջև կապերի զարգացման մեջ: Այսօր արդեն միջտարածաշրջանային համագործակցության մեջ ներգրավված են Հայաստանի բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ավելի քան 70 սուբյեկտ: Իսկ դա նշանակում է, որ այդպիսի հարթակը պահանջված է, այն օժանդակում է գործնական հարցերի լուծմանը, խթանում` նոր ներդրումների և տեխնոլոգիաների ներգրավումը, նորարարությունների աճը»,-ասել է Հանրապետության ղեկավարը:

Նախագահ Սերժ Սարգսյանը և ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինն այցելել են նաև մարզահամերգային համալիրում բացված արդյունաբերական նորարարությունների հայ-ռուսական միջտարածաշրջանային ցուցահանդես, որտեղ առաջին անգամ ներկայացվում են երկու երկրների բազմաթիվ նորարարական նախագծեր և տեխնոլոգիաներ:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը և ՌԴ աշխատակազմի ղեկավար Սերգեյ Նարիշկինը ներկա կգտնվեն միջկառավարական և միջտարածաշրջանային մակարդակներում երկու երկրների միջև համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությանը:

Համաժողովի շրջանակներում կազմակերպվել են նաև կլոր սեղաններ, որտեղ քննարկվում են ՀՀ և ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման գործում միջտարածաշրջանային կապերի դերին, տրանսպորտի, կապի, հեռահաղորդակցության, տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը, երկկողմ միջտարածաշրջանային կապերի ամրապնդմանն ուղղված համատեղ էներգետիկ ծրագրերին, հումանիտար կապերի ամրապնդմանն ու զբոսաշրջության զարգացման գործում միջտարածաշրջանային համագործակցությանը վերաբերող հարցեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում