Համացանց են արտահոսել iPhone 6S-ի առջևի պանելի լուսանկարները։ Այն, ըստ ամենայնի, արտադրման փուլում է։ Լուսանկարները հրապարակել է հայտնի ֆրանսիական Nowhereelse ռեսուրսը, որը հայտնի է տեղեկատվության վստահելի արտահոսքերով։
Լուսանկարներում երևում է, որ Apple-ի նոր սմարթֆոնի չափերը նույնն են, ինչ iPhone 6-ինը։ Աղբյուրը նշում է, որ դեռևս հայտնի չէ՝ շափյուղային ապակին և ForceTouch համակարգը կինտեգրվե՞ն, թե՞ ոչ։
Ռեսուրսի հիմնադիր Սթիվ Հեմերշտոֆերի խոսքով՝ iPhone 6S-ը կստանա երկու անգամ ավելի մեծ հիշողություն՝ համեմատած նախկին մոդելի հետ, ինչպես նաև 5 մեգապիքսելանոց առջևի և 12 մեգապիքսելանոց հիմնական տեսախցիկ։









































