Saturday, 27 06 2026
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման

Էական տրանսֆորմացիաներ Հայաստանի շուրջ

Մինչ Հայաստանում տեղի է ունենում դիրքավորում «սահմանադրական աշնանն» ընդառաջ, տարածաշրջանում տեղի են ունենում հետաքրքիր վերադասավորումներ: Մասնավորապես՝ այս տեսանկյունից իրանական գործարքից հետո, երբ համաձայնություն կայացվեց այդ երկրի միջուկային ծրագրի հարցում, հետաքրքրական զարգացում է արձանագրվում թուրքական ուղղությամբ:

Հունիսին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո այդպես էլ կառավարող կոալիցիա կազմել չկարողացող Թուրքիան կարծեք թե պայմանավորվել է Միացյալ Նահանգների հետ, որ պետք է գործողություններ իրականացնի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Իհարկե, մինչ այդ խմբավորումը գործողություն իրականացրեց Թուրքիայում և ահաբեկչական ակտի հետևանքով խլեց մի քանի տասնյակ մարդու կյանք: Դրանից հետո Թուրքիան օդային հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայում, ինչպես նաև ամերիկյան մամուլը հայտնել է, որ համաձայնել է իր Ինջիրլիք ռազմաբազան տրամադրել ԱՄՆ օդուժին՝ ԻՊ դեմ հարվածներ հասցնելու պլացդարմ որպես: Այսպիսով, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնությունից հետո կարծեք թե համաձայնություն է նկատվում Թուրքիա-Արևմուտք սառածության հարթությունում: Արևմտյան քաղաքականությունից վերջին տարիներին հետևողականորեն և հանդգնորեն հեռացող Թուրքիան կարծեք թե վերադառնում է այդ քաղաքականության տրամաբանություն:

Թուրքիայի իշխանությունները իսկապես ծանր քաղաքական և ռազմական-ահաբեկչական հարվածներ ստացան. խորհրդարանական ընտրություններում բացարձակ իշխանության տասնամյա դիրքերի կորուստ, հետո ահաբեկչություն: Եվ Անկարային երևի թե այլ բան չէր մնում, քան մտածել Արևմուտքի մոտ պաշտպանություն գտնելու մասին: Սրան զուգագեռ՝ Իրանի շուրջ համաձայնությունը, որով Արևմուտքը ցույց տվեց, որ բացարձակապես կաշկանդված չէ Թուրքիային «միակ» դաշնակից ունենալու բարդույթով և կարող է հաջողությամբ կենտրոնանալ Իրանի ուղղությամբ: Այս ամենն Անկարային հասկացրին, որ, մեղմ ասած, չափազանցված են նույնիսկ ռեգիոնալ տերության լիարժեք կարգավիճակի նրա հավակնությունները, եթե դրանք հիմնարար կերպով հակասում են արևմտյան քաղաքականության առաջնահերթություններին:

Այս իրողությունները, իհարկե, կարող են նոր զարգացումների բերել Կովկասում: Մասնավորապես, Թուրքիան շարունակում է լինել ՆԱՏՕ-ի անդամ, և չնայած վերջին տարիներին փոխադարձ վստահության ակնհայտ կորստին, Թուրքիայի վերադարձը արևմտյան քաղաքական ասպարեզ, ըստ էության, կարող է նախանշել ՆԱՏՕ-ի որոշակի նոր դերակատարում տարածաշրջանային գործընթացներում: Այսինքն՝ եթե Թուրքիան ՆԱՏՕ-ի, այսպես ասած, չաշխատող, չենթարկվող գործիք էր, ապա այժմ դառնում է ենթարկվող, աշխատող գործիք: Եվ ուրեմն՝ ըստ այդմ էլ հրատապ է դառնում այն հարցը, թե ինչ նպատակներով կարող է այդ գործիքն օգտագործել ՆԱՏՕ-ն տարածաշրջանում:

Նպատակներից մեկն արդեն մենք տեսնում ենք՝ ի դեմս Ինջիրլիքի ավիաբազայի շուրջ թուրք-ամերիկյան պայմանավորվածության: Սակայն կասկածից վեր է, որ Թուրքիայի վերադարձը ատլանտյան վեկտոր չի կարող սահմանափակվել լոկ այդ մի նպատակով: Միգուցե դեռ վաղ է խոսել ամբողջական վերադարձի մասին, և Թուրքիայի հարցում համաձայնությունները կարճաժամկետ, հատվածական են, վերաբերում են լոկ այս փուլին: Միանգամայն հնարավոր է՝ հատկապես, որ աշխարհաքաղաքական զարգացումները ընթանում են կայծակնային արագությամբ, և եղանակը փոխվում է գրեթե ժամ առ ժամ: Սակայն հարցադրումը, միևնույն է, առկա է, որովհետև թրենդի պահպանության պարագայում այն անխուսափելիորեն գալու է առաջին պլան ոչ շատ հեռու ապագայում:

Այսինքն՝ այստեղ կարող է խոսք լինել ընդհանուր սևծովյան ավազանում ՆԱՏՕ-ի քաղաքականության որոշակի տրանսֆորմացիաների կամ պարզապես գեներատիվ ծավալների ավելացման մասին: Մասնավորապես՝ ուշագրավ է, օրինակ, թե Թուրքիան ինչպիսի դիրքորոշում կորդեգրի Սև ծովում ՆԱՏՕ-ի կամ ամերիկյան նավատորմի ներկայացվածության հարցում: Միաժամանակ ինչպիսի հեռանկարներ կլինեն Վրաստան-ՆԱՏՕ հարաբերություններում՝ նկատի ունենալով այն, որ Վրաստանն ակնհայտորեն դիտարկվում էր կովկասյան քաղաքականության, այսպես ասած, պահեստային պլացդարմ այն դեպքի համար, երբ Թուրքիան շարունակում էր իր քաղաքականությամբ օտարվել Բրյուսելից:

ՆԱՏՕ-ի Ուելսի վերջին գագաթնաժողովում Վրաստանը դասվեց ամենահամատեղելի գործընկերոջ կարգավիճակին, սպասվում է, որ օգոստոսին այդ երկրում կբացվի ՆԱՏՕ-ի ուսումնական կենտրոն: Թուրքիա-Արևմուտք համաձայնության հնարավոր գեներացիան ինչպե՞ս կազդի Վրաստանի հարցում ՆԱՏՕ-ի պլանների վրա: Իհարկե, միաժամանակ ակնհայտ է նաև, որ այդ պլանները միայն պայմանավորված չէին Թուրքիայի հնարավոր «կորստի» հեռանկարով: Կա Վրաստանը Ռուսաստանի հանդեպ ավելի պաշտպանված դարձնելու խնդիրը: Սակայն, միևնույն ժամանակ, հնարավոր են արդեն այդ խնդրի լուծման նոր տարբերակներ:

Այս ամենը, մեծ հաշվով, ունակ է էական փոփոխություններ մտցնել տարածաշրջանի ռազմա-քաղաքական պատկերում, որտեղ Հայաստանի համար առաջանում են և՛ հնարավորություններ, և՛ նոր մարտահրավերներ, որոնց թեկուզ փոքր-ինչ անպատրաստ լինելը կարող է թանկ արժենալ, և միևնույն ժամանակ դրանց համարժեք գտնվելը Հայաստանին կարող է տալ թանկ ձեռքբերումներ: Շատ էական է դառնում, թե Արևմուտքի հետ հարաբերությունները վերականգնող կամ այլ կերպ ասած՝ արևմտյան ենթակայության տակ վերադարձող Թուրքիան ինչպիսի քաղաքականություն կվարի Ադրբեջանի հարցում և ինչ մոտեցումներ կունենա ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Այդ մոտեցումները կստանան զսպո՞ղ, թե՞ ավելի բորբոքող բնույթ:

Պետք ենթադրել, որ Թուրքիայի դերակատարումը կարող է զսպող լինել, եթե տեղավորվում է արևմտյան քաղաքական վեկտորի ներքո, քանի որ այդ վեկտորի հետագա զարգացման համար կարծեք թե անհրաժեշտ է տարածաշրջանային կայունություն՝ գոնե առայժմ, երբ նկատելի է խաղաղ պայմաններում զարգացման բավական շոշափելի դինամիկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում