Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգին՝ թմրանյութերի օգտագործման կասկածանքով։ Այս մասին գրում է The Guardian-ը:
Ուպսալա քաղաքում ճանապարհային ստուգումների ժամանակ ոստիկանները կանգնեցրել են մի մեքենա, որով ընթանում էր երգիչը: Ոստիկանության աշխատակիցները կասկածել են, որ նա թմրանյութերի ազդեցության տակ է:
Ռեփերը տեղամաս է տարվել և մեզի անալիզ հանձնել, որից հետո նրան բաց են թողել: Թեստերի արդյունքների մասին չի հաղորդվում:
Ռեփերը Ուպսալա էր ժամանել համերգ տալու նպատակով:
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Դոգի երգերի տեքստերում հաճախ է հիշատակվում մարիխուանայի հանդեպ հակումը, և ավելի վաղ այդ հարցով նա կոնֆլիկտներ է ունեցել իրավապահ մարմինների հետ:











































