Mercedes-Benz ընկերությունը ներկայացրել է սուպեր ջիփ G63 AMG 6×6` ճոխ ամենագնաց 536 ուժեղ շարժիչով և վեց 37 դյույմանոց անիվներով, հայտնում է gogetnews.info-ն:
Ավտոմեքենան ստեղծվել է ամերիկյան G դասի բանակային ամենագնացների բազայի վրա: Նրա առաջին մոդելը փորձարկել են դեռևս 2011 թվականին:
Ի տարբերություն ռազմական տարբերակի, որը հագեցած է V6 Mercedes-Benz 3-լիտրանոց դիզելային շարժիչով, G63 AMG 6×6-ն ունի 5,5-լիտրանոց V8 շարժիչ՝ կրկնակի տուրբոյով:
536 ձիաուժ տպավորիչ հզորությամբ և 560 ֆունտ/ֆուտ պտտող մոմենտով 4-տոննայանոց մեքենան 100 կմ/ժ արագություն զարգացնում է 6 վարկյանում: Ջիփի առավելագույն արագությունը 160 կմ/ժ է:
Mercedes-Benz G63 AMG 6×6-ի գինը 350000 եվրո է (456000 դոլար): Ներկայումս ընկերությունը պլանավորում է վաճառել տարեկան 20-30 մեքենա:
https://youtu.be/hEA02kfdh8o









































