Ամենամեծ մոտոցիկլետի ստեղծողը Գրեգ Դանհեմն է: Նրա ստեղծածը գրանցվել է Գինեսի գրքում, հայտնում է gogetnews.info-ն:
Այդ հրաշքի պատրաստման համար ծախսվել է մոտ 3 տարի: Դրա բարձրությունը 4.5 մետր է, երկարությունը՝ 7.6 մ, զանգվածը՝ 3 տոննա: Մոտոցիկլետի գինը 300 հազար դոլար է:
Շատ մարդիկ են գալիս տեսնելու այդ հրաշքը: Ոմանց հաջողվում է նույնիսկ այն վարել: Գինեսի գիրքը այդ ստեղծագործությունը նկարագրում է որպես աշխարհում ամենամեծ մոտոցիկլետ:
https://youtu.be/E90oOf7YIvI










































