Մարդու հիմնական տարբերությունը կենդանուց գլխուղեղն է, ավելի ճիշտ՝ գլխուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է մարդու յուրահատուկ ունակությունների համար։ Այս մասին հայտնում է infoeming.ru-ն:
Գիտնականները կատարել են մի շարք փորձեր՝ մարդկանց և կապիկների մասնակցությամբ:
Հետազոտության բոլոր մասնակիցները լսել են հեշտ հիշվող մեղեդիներ, այդ ընթացքում գլխուղեղի գործունեությունը վերահսկվել է հատուկ սարքի միջոցով:
Արդյունքում պարզ է դարձել, որ մեղեդու տոնայնության փոփոխության ժամանակ մարդկանց և կենդանիների մոտ միաժամանակ միանում էին ուղեղի համապատասխան հատվածները, սակայն դրա հետ մեկտեղ մարդկանց մոտ ակտիվորեն ներգրավված էին նաև գլխուղեղի վերջույթի ներքին ճակատային գալարները:








































