Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ իր թիմի մրցակիցները փորձում են գնել չեմպիոնությունը:
«Երբ պարոն Աբրամովիչը նոր էր «Չելսի»-ի սեփականատերը դարձել, ակումբը, կարելի է ասել, գնեց տիտղոսը: Նկատի ունեմ խոշոր ներդրումներն ու բարձրակարգ ֆուտբոլիստների թանկարժեք տրանսֆերների ձեռքբերումը:
Այժմ նույն կերպ վարվում են մեր ակումբի մրցակիցները: Սակայն մենք կփորձենք պայքարել տիտղոսների համար առանց ֆինանսական խոշոր ներդրումների»,- Sky Sports-ը մեջբերում է Մոուրինյոյի խոսքերը:









































