«Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է թուրինյան ակումբի կազմում ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կատարված փոփոխությունները:
«Մեր թիմն էական փոփոխությունների է ենթարկվել ընթացիկ ամռանը: Հեռացել են առանցքային դերակատարություն ունեցող ֆուտբոլիստներ՝ Տևեսը, Վիդալը, Պիրլոն:
Միաժամանակ թիմի կազմը համալրել են այնպիսի ֆուտբոլիստներ, ում անուններն ապագայում կարող են գրվել «Յուվենտուս»-ի պատմության էջերին: Կարելի է ասել, որ նոր դարաշրջան է սկսվում»-Sky Sport Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:





































