Նոր դեղամիջոցը, որը կպայքարի ծերության դեմ և մարդկանց կօգնի ապրել մինչև 150 տարեկան, կներկայացվի առաջիկա 5 տարում: Դեղահաբը գինու մեջ պարունակվող ռեսվերատրոլի, սինթետիկ տարբերակն է: Ինչպես ենթադրվում է, այն ունի ծերացման դեմ պայքարելու հատկություն և կարող է բարձրացնել SIRT1 սպիտակուցի ակտիվությունը:
Բժիշկները հույս ունեն, որ նոր դեղահաբի միջոցով հնարավոր կլինի կանխարգելել քաղցկեղը, Ալցգեյմերի հիվանդությունը և 2-րդ կարգի շաքարախտը: Հարվարդի համալսարանի մասնագետները հայտնել են, որ նոր դեղահաբը կբուժի միանգամից 20 հիվանդություն:
Նշենք, որ ռեսվերատրոլի հիմնական մատակարարը համարվում է կարմիր գինին: Այս մասին հաղորդում է Raut-ը:









































