Տարբեր սարքավորումների համար էկրաններ արտադրող աշխարհի խոշորագույն LG Display ընկերությունը տեղեկացրել է, որ պատրաստվում է գրեթե 1 մլրդ դոլար ներդնել OLED ճկվող էկրանների գործարանի կառուցման համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Գործարանի կառուցումը կշարունակվի 2015թ.-ի երրորդ եռամսյակից մինչև 2017-ի երկրորդ կեսը: Ընկերությունը հույս ունի, որ այս ձեռնարկությունում արտադրանքի ծավալը կրկնակի ավելին կլինի ընկերության ներկա արտադրական օբյեկտների համեմատ:










































