Saturday, 04 07 2026
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ

10-ամյա Մարինան դատարանում հայտարարեց, թե ներում է իրեն ապտակներ հասցրած մայրիկին

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Մարինա Ս.-ի գործով դատախազի բերած վերաքննիչ բողոքի քննությունը:

Նախաքննական մարմինը 2015 թվականի փետրվարի 20-ին Մարինա Ս.-ին որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով՝ տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու, նրան ֆիզիկական ցավ պատճառելու համար:

Տուժողը Մարինայի անչափահաս երեխան է: Որպես մեղադրյալ մայրիկի խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նույն օրը Մարինայի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

2015 թվականի մարտի 2-ին Մարինան հայտնաբերվել է, քրեական գործի կասեցված վարույթը վերսկսվել է:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 1-ին, գիշերվա ժամը 3-ին 26-ամյա Մարինան տանը «մայրական տատի տուն գնալու պատճառով» վիճել է իր անչափահաս՝ 2005 թվականի մայիսին ծնված, 9-ամյա դստեր հետ:

Մարինան ձեռքերով մի քանի անգամ հարվածել է երեխայի դեմքին ու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Այս արարքի վերաբերյալ քրեական գործը, փաստորեն, հարուցվել է դեպքից վեց ամիս անց՝ 2015 թվականի փետրվարին:

Գործը պետք է քննվեր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

2015 թվականի ապրիլի 10-ին անչափահաս աղջիկն ու նրա օրինական ներկայացուցիչը՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի անդամ Գ. Սարոյանը դիմում են ներկայացրել ընդհանուր իրավասության դատարան: Անչափահաս աղջիկը նշել է, որ հաշտվել է մոր՝ Մարինայի հետ, խնդրել է նրան քրեական պատասխանատվության չենթարկել: Գ. Սարոյանը չի առարկել հաշտության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու դեմ:

Նույն օրը մեղադրյալ Մարինա Ս.-ն նույնպես դատարանին դիմում է ներկայացրել՝ հաստատելով, որ հաշտվել է անչափահաս դստեր հետ, խնդրել է տուժողի հետ հաշտության հիմքով կարճել քրեական գործի վարույթը:

Ընդհանուր իրավասության դատարանը մեղադրյալի և տուժողի հաշտության հիմքով կարճել է ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել է Մարինա Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը:

Այս որոշման դեմ վերաքննիչ բողոք էր բերել մեղադրող դատախազը՝ անօրինական համարելով անչափահասի նկատմամբ բռնության գործադրման վերաբերյալ գործի վարույթի կարճումը հաշտության հիմքով: Դատախազը միջնորդել էր բեկանել ընդհանուր իրավասության դատարանի կայացրած որոշումը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրողն իր բողոքի հիմնավորումները սկսեց ներկայացնել ամբաստանյալ Մարինայի ու տուժողի՝ անչափահաս աղջնակի բացակայությամբ:

Գործը քննվում էր վճռաբեկության կարգով, իսկ ամբաստանյալն ուշանում էր առանց հարգելի պատճառի:

Մեղադրողը նշեց, որ գործով որոշում է կայացվել առանց անչափահաս երեխային տեսնելու, միայն նրա գրած դիմումի հիման վրա: Երեխայի մայրը, մյուս հարազատները կարող էին ազդել երեխայի վրա, նա հաշտության համաձայնությունը մանկավարժի ներկայությամբ, բայց հարազատների ազդեցության տակ կարող էր տալ:

Եվ այդ ժամանակ դատարանի դահլիճ հասավ ամբաստանյալ Մարինան՝ արդեն տասնամյա աղջնակի և իր մայրիկի՝ երեխայի տատիկի հետ:

Նրանք հայտարարեցին, թե իրենց իմանալով դատը պիտի սկսվեր ավելի ուշ, և իրենք պարզապես նստած են եղել դատարանի դիմաց:

Ընտանեկան այս եռյակից դրական իմաստով առանձնանում էր միայն աղջնակը՝ տասնամյա երեխան՝ իր տրամաբանական պատասխաններով ու խելացի աչքերով:

Աղջնակն ասաց, թե իրոք հաշտվել է մայրիկի հետ, չի ուզում, որ նա դատապարտվի: Իր ձեռքով տողերը գրել է մանկավարժի ներկայությամբ, նրա հետ ունեցած զրույցի արդյունքում հասկանալով մայրիկի հետ հաշտվելու հետևանքները:

Երեխան ասաց, թե սովորում է չորրորդ դասարանում, իսկ տատիկը տեղից ներկայացրեց, թե աղջիկը գերազանցիկ է:

Ըստ ամբաստանյալ Մարինայի՝ դեպքի պահին երեխան չի լսել իրեն: Ինքն արգելել է, որ նա շփվի իր եղբոր ընկերուհու հետ, երեխան չի լսել, ինքն էլ նրան ապտակել է:

Ըստ Մարինայի՝ կատարվածի մասին ոստիկանություն ահազանգել է իր եղբայրը:

Մայրը տեղից հիշատակեց, որ իր տղան «հոգեկան հիվանդ է», հիմա էլ ամուսնացել ու «տնփեսա է գնացել»:

Բայց քրեական գործի նյութերից ակնհայտ էր, որ Մարինայի կատարած արարքի մասին ոստիկանությունում հաղորդում է տվել ոչ թե երեխայի «հիվանդ» քեռին, այլ հենց երեխայի տատիկը:

Այս հանգամանքի լույս աշխարհ գալուց հետո տատիկն ասաց, թե ջղայնացած է եղել դստեր վրա, դրա համար է բողոքել նրա դեմ, իր սիրտը ցավել է, երբ Մարինան ապտակել է երեխային: Աղջնակի վրա երեք տարի առաջ եռման ջուր էր լցվել, նրա նախաբազկի վրա այրվածքի մեծ հետք կար…

Տատիկը սկսեց գովել իրեն, ներկայացրեց, թե ինքը թոռնուհիներին «թագուհու նման» է հագցնում և ուղարկում դպրոց…

Մարինան ասաց, թե ամուսնալուծված է, ունի… 4 երեխա: Մեծը այս 10 տարեկան ապտակված աղջնակն է՝ խելացի աչքերով, իսկ ամենափոքրը 1 տարեկան 8 ամսական է: Բոլոր երեխաները նույն հոր զավակներ են, բայց նրանց հայրիկը ներկայումս Ռուսաստանում է ու ոչնչով չի օգնում իրենց…

«Ոնց ենք պահում երեխաների՞ն՝ գնում, ուրիշի տուն ենք մաքրում, հողամաս ենք մշակում, ամեն բան անում ենք, նպաստ ենք ստանում, մի կերպ հասցնում ենք…»,- տատիկը երկար-բարակ խոսում էր իր հոգատարության մասին՝ մինչ դատարանը հեռացել էր խորհրդակցական սենյակ:

«Հոգատար» տատիկը մի բան չէր ասում՝ որ դստեր՝ Մարինայի հետ ունեցած իր տարաձայնության պատճառով դատարանի առաջ ներկայումս կանգնում ու մոր հետ կայացրած հաշտության մասին ստիպված խոսում է տասնամյա երեխան: Ու եթե չորս երեխաների հետ մենակ մնացած Մարինան ձեռք է բարձրացնում իր տասնամյա դստեր վրա, ապա ակտիվ տատիկի ուղղակի և անուղղակի դերակատարությունը դրանում ակնհայտորեն առկա է…

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց մեղադրողի բողոքը և անփոփոխ թողեց տասնամյա երեխայի ու նրա ամբաստանյալ մայրիկի հաշտության հիմքով քրեական գործը կարճելու վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը:

Վերաքննիչի համար ավելի համոզիչ եղան տասնամյա աղջնակի կապակցված, խելացի խոսքը ու մանկական անմիջականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում