Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնն Արգենտինային կոչ է արել հարգել Ֆոլքլենդյան կղզիների բնակիչների որոշումը, ովքեր քվեարկել են իրենց բնակավայրի՝ Մեծ Բրիտանիայի անդրծովային տարածքի կարգավիճակի պահպանման օգտին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Ֆոլքլենդյան կղզիների բնակիչները չէին կարող ավելի պարզ արտահայտվել: Նրանք ցանկանում են մնալ Մեծ Բրիտանիայի կազմում, և այդ ցանկությունը պետք է հարգեն բոլորը, այդ թվում՝ Արգենտինան»,- ասել է Քեմերոնը:
Նշենք, որ այս հայտարարությունն արվել է ի պատասխան Արգենտինայի ճնշման, որը հավակնում է այդ կղզիների տարածքին և չի ճանաչում քվեարկության արդյունքները:










































