Վլադիմիր Վիսոցկին հսկայական ներդրում ունի խորհրդային մշակույթում. «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» ֆիլմում կապիտան Ժեգլովի դերի համար նա հետմահու պարգևատրվել է ԽՍՀՄ պետական մրցանակով, հայտնում է telegraf.com.ua-ը:
Տաղանդավոր կատարողի մահվան պատճառը, ըստ բժիշկների, եղել է սրտամկանի սուր ինֆարկտը, ինչը տեղի է ունեցել ալկոհոլային կախվածության ոչ լիարժեք բուժումից հետո: Չնայած նրա մահվան մասին հայտարարություն ոչ ոք չէր արել, սակայն երգչին վերջին հրաժեշտ տալու համար Տագանկայի թատրոնի մոտ հավաքվել էին բազմաթիվ մարդիկ:
Շատ ժամանակակից կատարողներ խոստովանում են, որ Վիսոցկին իրենց ստեղծագործության և հայացքների վրա խոր ազդեցություն է թողել: Տարիներ անց լեգենդի մասին հիշողությունները չեն խամրել:











































