«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը նշել է, որ հիսթափված է նախորդ մրցաշրջանում թիմի ելույթներից:
«Հատուկ ճնշում չեմ զգում: Այն նման է նախորդ մրցաշրջաններին: «Լիվերպուլ»-ում աշխատած առաջին իսկ օրվանից ճնշում եմ զգացել: Իսկ նախորդ մրցաշրջանն ինձ շատ հիասթափեցրեց: Ամեն ինչ իր պատճառներն ու բացատրություններն ունի, բայց հիմա դա որևէ նշանակություն չունի: Մենք այնքան էլ լավ չդրսևորեցինք մեզ: Պետք է ավելի լավ խաղանք:
Ակումբի ղեկավարությունն ու սեփականատերերը սատարում են ինձ այն իսկ օրվանից, երբ գլխավորեցի «Լիվերպուլ»-ը: Իհարկե, պարտավոր ենք առաջիկա մրցաշրջանն ավելի լավ անցկացնել: Նախորդ մրցաշրջանի վերջնամասում առաջին անգամ զգացի, որ ինձ դադար է հարկավոր»-Sportsmole-ը մեջբերում է Ռոջերսի խոսքերը:






































