Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հակակառավարական ցույցի մասնակիցները գրավել են Հոմս քաղաքի հրապարակը և հայտարարել, որ չեն պատրաստվում լքել այն, քանի դեռ չեն լուծվել իրենց պահանջները` չի վերացվել արտակարգ դրության ռեժիմը, որը երկրում հաստատվել է 1963 թվից, և ազատ չեն արձակվել քաղաքական բանտարկյալները:
Մենք այսօր տեղեկացրել էինք, որ ապրիլի 18-ի լույս 19-ի գիշերը բախումների հետևանքով զոհվել է 17 մարդ: Այս մասին հաղորդել է Al-Jazeera հեռուստաալիքը: CNN-ը հաղորդում է 24 զոհի մասին:









































