Informing.ru-ի փոխանցմամբ` Բեն Գուրիոնի (Իսրայել) անվան համալսարանի ու Կոլորադոյի համալսարանի (ԱՄՆ) գիտնականների թիմին հաջողվել է ստեղծել «խելացի» դեղահաբ, որն ազդում է միայն բորբոքման օջախի վրա և օգնում է ձերբազատվել վնասաբեր հետևանքներից:
Գիտնականներն ընդգծում են, որ օրգանիզմում հայտնվելուց հետո պրեպարատը չունի դեղաբանական ակտիվություն, սակայն որոշ ժամանակ անց նրա մոլեկուլները սկսում են ակտիվանալ ու հեռացնել բորբոքումը:
Մասնագետներն ընդգծում են, որ այդ դեղամիջոցի արդյունավետությունը հաստատվել է մինչկլինիկական փորձարկումների ժամանակ: Իսրայելցի բժիշկների կարծիքով` այդ հայտնագործությունը բավական կարևոր նշանակություն ունի ժամանակակից գիտության համար:









































