Հունաստանի կառավարությունը սահմանել է, որ երկրից կարելի է դուրս հանել ամենաշատը 2 հազար եվրո, հայտնում է segodnya.ua-ն:
«Երկրից մեկնելիս թուլատրվում է դուրս հանել 2 հազար եվրո կամ նրան համարժեք այլ տարադրամ մեկ մարդու համար»,- նշվում է փաստաթղթում:
Նախկինում թույլատրելի էր դուրս հանել մինչև 10 հազար եվրո: Փորձագետները առայժմ չեն մեկնաբանում, թե այս միջոցառումը որքանով արդյունավետ կլինի:









































