Tuesday, 30 06 2026
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ
Ավտովթար՝ Արարատում․ 9 վիրավորից 2-ն անչափահաս են
Աննա Վարդապետյանն ընդունել է Լիտվայի գլխավոր դատախազին
Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի, որը տեղի կունենա օգոստոսի 17-ին
Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Աստրիդ Ասիին
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
Հայ հաշտարարները միջազգային որակավորում կստանան
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է «Շրջակա միջավայրի վրա ազդող հանցագործությունները․ վտանգներ կայուն զարգացման համար» խորագրով բարձրաստիճան կլոր սեղանին
Երկու տարվա ընթացքում ՀՀ-ում իրականացվել են համայնքային ծառայությունների բարելավմանն ուղղված 35 ծրագրեր
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը

Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահը՝ Սարդարապատում

Այսօր` հուլիսի 25-ին, Սարդարապատի հուշահամալիրի մուտքի հրապարակում տեղի է ունեցել Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողությունը: Այս ջահը վառվել էր Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում և անցնելով հայկական Ջավախքով՝ տարվել Գյումրի, ապա Ախուրյան և Արաքս գետերի ափերով բերվել Սարդարապատ։

Միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը, Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամներ Մանուկ Շեքերդեմյանը, Պերճ Հալաջյանը, Սեպուհ Պաղտոյանը, մարզպետարանի աշխատակիցներ, բազմաթիվ քաղաքացիներ և հյուրեր:

Ջահը հրապարակ է բերել ծանրամարտիկ, երիտասարդների երկրորդ օլիմպիական խաղերի չեմպիոն, ռեկորդակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը:

Միջոցառման մասնակիցներին և հյուրերին օրհնության խոսք է ուղղել Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի հոգևոր թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը:

Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորել է ներկաներին ջահը դիմավորելու կապակցությամբ և նշել հետևյալը. «Այն, որ Համահայկական խաղերը մեր կյանքում հաստատեցին իրենց տեղն ու դերը, այլևս փաստ է: Փաստ է նաև այն, որ խաղերն ամենամեծ գործնական կապն է հայրենիք-սփյուռք հարաբերությունների միջև, իսկական մարզական տոնախմբություն, որը համախմբում և հայրենիք է բերում հազարավոր հայ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից»:

Միջոցառման ավարտին արմավիրցիները բարի երթ են մաղթել ջահին, որն ուղևորվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում