Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան իր կարծիքն է հայտնել կոլումբիացի հարձակվող Ռադամել Ֆալկաոյի տեղափոխության մասին:
«Մոուրինյոն շատ ուրախ է, որ կարողացավ ձեռք բերել Ֆալկաոյի իրավունքները: Մենք նույնպես ուրախ ենք, քանի որ Ֆալկաոն մեծագույն ֆուտբոլիստ է: Լավ ընդունեցինք նրան: Ամենն, ինչ պետք է Ֆալկաոյին, դա մշտական խաղաժամանակն է և թիմին անհրաժեշտ լինելու զգացումը: Հնարավոր է, նա գտնի իր երջանկությունը «Չելսի»-ում»,- Daily Mail-ը մեջբերում է ֆուտբոլիստի խոսքերը:
Հիշեցնենք՝ Ֆալկաոն «Մոնակո»-ից «Չելսի» է տեղափոխվել ընթացիկ տարվա հուլիսին: Ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալու լոնդոնյան ակումբի կազմում:








































