«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նորեկ Բաստիան Շվայնշտայգերը, ով Մյունխենի «Բավարիա»-ից մանչեսթերյան ակումբ է տեղափոխվել ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ չի մասնակցի «Բարսելոնա»-ի դեմ առաջիկա ընկերական հանդիպմանը:
Այդ մասին հայտարարել է «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը՝ նշելով, որ գերմանացի ֆուտբոլիստը թեթև վնասվածք ունի:
«Շվայնշտայգերը չի մասնակցի «Ռեալ»-ի դեմ հանդիպմանը, քանի որ թեթև վնասվածք ունի»,- մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է Վան Գալի խոսքերը:








































