ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից մեկը իր Facebook-յան էջում հրապարակել է Թուրքիայում լողափնյա հանգստի նկարներ, տեղեկացնում է The Daily Mail-ը:
Պասալիասի Իսդեն, ում՝ սիրիացի սպանված զինվորականների ֆոնին արված լուսանկարները արդեն հայտնվել էին համացանցում, այս անգամ տեղադրել է սևծովյան լողափում արված լողազգեստով լուսանկարներ:
Թերթի տեղեկացմամբ՝ Իսդեն եղել է հանգստացողների սիրելի քաղաքներում՝ Ամասրայում և Բարթընում:
Ահաբեկչի էջը առաջինը հայտնաբերել է Մեծ Բրիտանիայի քաղաքացի, Սիրիայում և Իրաքում քրդերի կողմից կռվող Մեյսեր Գիֆորդը, ով լոնդոնյան Սիթիի իր աշխատանքը փոխել է ԴԱԻՇ-ի դեմ պայքարի հետ:
Թերթը չի նշում Իսդեի ազգությունը, միայն շեշտում է նրա եվրոպական արտաքինի մասին:











































