Միլանի «Ինտեր»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կարծում է, որ «Սան Սիրո»-ում հանդես եկող երկու ակումբներն էլ այս տարի պայքարելու են տիտղոսների համար:
«Ես վստահ եմ, որ միլանյան երկու ակումբները՝ «Միլան»-ը և «Ինտեր»-ը կրկին պայքարելու են տիտղոսների համար:
Սինիսան իմ լավագույն ընկերներից է: Մենք նրա հետ խաղացել ենք, ինչպես նաև նա եղել է ժամանակիմ իմ ասիստենտը: Մենք առաջին անգամ իրար հետ հանդիպելու ենք դերբիի շրջանակում:
Սա անչափ կարևոր դերբի է: Կարևոր է ոչ միայն երկրպագուների, այլև հենց մեզ համար: Մենք ցանկանում ենք հաղթել»,- ասել է Մանչինին:










































