Չինաստանի իշխանությունները հայտնել են ԱՄՆ-ի հետ կիբեռանվտանգության շուրջ բանակցություններ վարելու պատրաստակամության մասին։ Սա տեղի է ունեցել միմյանց համակարգչային ցանցերը հարձակման ենթարկելու մի քանի շաբաթ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին։
Ինչպես հայտարարել են Չինաստանի ԱԳՆ-ում՝ երկրի իշխանությունները պատրաստ են համագործակցել համացանցում անվտանգության ապահովման հարցում։
ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դոնիլոնը երկուշաբթի օրը Չինաստանին կոչ էր արել ընդունել խնդրի կարևորությունը:
Փետրվարին ամերիկյան Mandiant ընկերությունը չինական ստորաբաժանումներից մեկին մեղադրել է ավելի քան 140 ցանցահենային հարձակումների մեջ: Դեպքերի մեծ մասի ընթացքում դրանք իրականցվել են ամերիկյան ընկերությունների դեմ:
Չինաստանի իշխանությունները հերքում են մեղադրանքները:









































