Թուրքիայի ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլում ապրող ԴԱԻՇ-ի առաջնորդներից մեկին, հայտնում է Anadolu գործակալությունը:
Հալիս Բայանսուկը (հայտնի է նաև Աբու Հանսալա մականվամբ) և իր կինը ձերբակալվել են հուլիսի 24-ին Թուրքիայի ոստիկանության հակաահաբեկչական օպերացիայի շրջանակներում, որի նպատակն է եղել ԴԱԻՇ-ի անդամների հայտնաբերումը:
Բայանսուկը մեկ անգամ արդեն եղել է կալանքի տակ, այն բանից հետո, երբ տեղի ոստիկանությունը «Ալ Քաիդա»-ի դեմ ուղղված օպերացիա էր անցկացնում, նա նաև ԴԱԻՇ-ի մի քանի հրատարակչությունների համար գրված հոդվածների հեղինակ էր և զբաղվում էր ահաբեկչական խմբավորման շարքերում նորեկների վերապատրաստմամբ:









































