Սեպտեմբերին Ճապոնիայում կբացվի հոսթել գրքասերների համար, հայտնում է The Daily Mail-ը: Նոր Book and Bed հյուրանոցը գտնվում է քաղաքի Տոսիմա թաղամասում:
Հաճախորդներին առաջարկում են գիշերը անցկացնել ընդհանուր սենյակում, որը հիշեցնում է գրադարան կամ գրախանութ: Մենություն փնտրողների համար դա կատարյալ տարբերակ չէ, քանի որ քնելու տեղերը հարմարեցված են դարակներում:
Հյուրանոցում մնալ կարելի է և ցերեկը: Book and Bed-ի հաճախորդները արտասահմանցի զբոսաշրջիկներն են:










































