| Bugaga.ru-ն ներկայացրել է առօրյա գործածության մի շարք իրեր, որոնք ստեղծվել են կատարելապես այլ նպատակով։
1. Վիբրատոր – Այն ի սկզբանե ստեղծվել է բժիշկների կողմից՝ հիստերիայից տառապող կանանց մերսման համար։
2. Փողկապ – Երեսնամյա պատերազմին (1618-1648թթ.) մասնակից խորվաթ զինվորները փողկապ են կրել՝ մարտադաշտում միմյանց ճանաչելու համար։
3. Բարձ – Բարձը հնարվել է նրա համար, որպեսզի միջատները չկարողանան հասնել քնած մարդու քթին, ականջներին ու բերանին։
4. Կոկա-կոլա – ստեղծվել է դեղագործ ու ԱՄՆ Քաղաքացիական պատերազմի վետերան Ջոն Փեմբերթոնի կողմից՝ մորֆինից ունեցած կախվածությունից ձերբազատող դեղամիջոցի ստեղծման ժամանակ։ Մորֆինից ունեցած կախվածությունն այնքան այժմեական է եղել Քաղաքացիական պատերազմից հետո, որ այն անվանել են «բանակային հիվանդություն»։
5. Փուչիկներով փաթեթանյութ – ի սկզբանե այն չի ստեղծվել որպես իրերի փոխադրման ժամանակ պաշտպանիչ միջոց և ստեղծվել է ստվարաթղթի դեր կատարելու համար։
6. Բարձր կրունկներ – առաջին բարձր կրունկները պատրաստվել են 16-րդ դարում պարսիկ զինվորների համար, որպեսզի նրանք կարողանան ձիերով արշավելիս կրակել նետերով
7. Մարզաշապիկներ – Իսպանա-ամերիկյան պատերազմի ժամանակ ստեղծվել են ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի համար՝ սովորական հանդերձանքի տակ որպես ներքնաշոր հագնելու համար։
8. Սև զգեստ – Մինչև 1920-ական թվականները սև զգեստ կրել են միայն այրիներն ու նրանց հարազատները, որպեսզի ցույց տան, որ ողբում են իրենց ամուսինների կամ ընտանիքի անդամների մահը։
9. Լիստերին – Բերանի խոռոչի հակաբակտերիալ ողողման համար հայտնի այս միջոցը ի սկզբանե հանդիսացել է որպես վիրաբուժական հականեխիչ
|









































