Էկվադորի ազգային ընտրական խորհուրդը զրկել է Էկվադորի նախագահի նախկին թեկնածու Նելսոն Սավալային քաղաքական գործունեությամբ զբաղվելու իրավունքից մեկ տարի ժամկետով: Այդ որոշման պատճառը քաղաքական գործչի՝ «համասեռամոլներին բուժելու» առաջարկն է՝ հաղորդում է BBC-ն:
Քաղաքական գործիչը նաև տուգանվել է 3 հազար դոլարով:
Սավալան ավետարանչական եկեղեցու քահանա է, ով պնդում է, որ կարող է բուժել համասեռամոլներին: Իսկ քարոզարշավի ընթացքում նա համասեռամոլներին անվանել է անբարոյական, ովքեր լուրջ ախտանիշներ ունեն: Նախագահական ընտրությունների արդյունքում նա զբաղեցրել է վերջին հորիզոնականը:
Սավալայի փաստաբանը հայտարարել է, որ այդ որոշումը բողոքարկվելու է:











































