Լեփ-լեցուն դահլիճ, հոտնկայս ու անվերջ ծափահարություններ, գովեստի ու սիրո խոսքեր. Ճանաչված ու սիրված ռեժիսոր և սցենարիստ Արտավազդ Փելեշյանի արվեստի երկրպագուներն ժողովրդական արտիստի հետ հանդիպելու և նրա ֆիլմերը դիտելու հնարավորություն ստացան: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Օրդֆիլմ» ընկերության և «Մոսկվա» կինոթատրոնի նախաձեռնությամբ հուլիսի 28-ին «Մոսկվա» կինոթատրոնում անցկացվեց հանդիպում-երեկո Արտավազդ Փելեշյանի հետ:
Երեկոյի ընթացքում ցուցադրվեցին անվանի վավերագրողի «Բնիկներ», «Տարվա եղանակներ», «Կյանք» և «Վերջ» ֆիլմերը, այնուհետև ներկաները հնարավորություն ստացան հարցեր ուղղելու ականավոր ռեժիսորին:









































