Երկրի շուրջ պտտվում են 16.925 արհեստական օբյեկտներ։ Նման տվյալներ է ներկայացել NASA-ն՝ փոխանցում է TASS գործակալությունը։
Հաղորդվում է, որ 3.917 օբյեկտները հանդիսանում են աշխատող և շարքից դուրս եկած արբանյակներ, 13.008-ը՝ արհեստական օբեկտներ, այդ թվում՝ հրթիռների աստիճաններ, տիեզերական տեխնիկայի խոշոր բեկորներ։
Շուրջերկրյա ուղեծրում ամենից շատ օբյեկտները պատկանում են Ռուսաստանին և ԱՄՆ-ին՝ 6.282 և 5.182։ Եվս 3.706 միավոր պատկանում է Չինաստանին։









































