Գիտնականները պարզել են, որ մշակութային բազմազանությունը հատուկ է ոչ միայն մարդկային հասարակությանը, այլև շիմպանզեներին: Հետազոտությունների եզրակացություններին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Scientific Repoets ամսագրում:
Կենսաբանները Ուգանդայի անտառներում հետևել են շիմպանզեների երկու խմբի: Պրիմատների երկու խմբերն էլ սնվում են մրջյուններով, որոնց մրջնանոցներից հանում են աշխատանքային գործիքի՝ փայտերի միջոցով: Ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ մի խմբի կենդանիները միշտ ավելի երկար փայտեր են օգտագործում, քան մյուս խմբի կապիկները:
Գիտնականների հավաստիացմամբ՝ դա վկայում է այն մասին, որ յուրաքանչյուր շիմպանզեի մոտ ձևավորվում է մշակույթ, որն իր մեջ ներառում է շրջապատող աշխարհի վարքի և փոխգործակցության կարծրատիպեր:
Կենսաբանները հույս ունեն, որ դա թույլ կտա ավելի լավ հասկանալ, թե ինչպես են նրանք ձևավորվել նախամարդու հասարակության մեջ։









































