ԱՄՆ սենատը հաստատել է Ամերիկայի քաղաքացիների՝ դեպի Կուբա ուղևորության հետ կապված սահմանափակումները հանող փոփոխությունները, հայտնում է Reuters-ը: Նշվում է, որ փոփոխությունները, որոնք վերաբերում են նաև առևտրային հարաբերություններին, ուժի մեջ կմտնեն Կոնգրեսի բարձրագույն պալատի վերջնական որոշումից հետո:
Ապրիլին Օբաման և Կուբայի առաջնորդ Ռաուլ Կաստրոն 50 տարվա մեջ առաջին անգամ բանակցություններ անցկացրին Պանամայում՝ Ամերիկայի գագաթաժողովում: Հուլիսի 20-ին ԱՄՆ-ում սկսեց աշխատել Կուբայի դեսպանատունը:












































