Իրաքում ոստիկանությունը հրազենային զենք է կիրառել ցուցարարներին ցրելու համար, որոնք բողոքում են հարևան Քուվեյթի հետ սահմանի սահմանանշման դեմ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Քուվեյթի «ՔՈՒՆԱ» գործակալությանը:
Իրաքի ոստիկանության աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Իրաքի Ում-Քասր սահմանային քաղաքի բնակիչները բողոքի ակցիա են կազմակերպել իրաք-քուվեյթյան սահմանի սահմանանշման դեմ: Ակցիայի անցկացման պատճառ են հանդիսացել սահմանային պատնեշի նորացման աշխատանքները, որոնք համատեղ իրականացրել են Իրաքի և Քուվեյթի անվտանգության ուժերը ՄԱԿ տեսուչների հետ միասինի:
Ակցիայի ընթացքում ցուցարարները հարձակվել են ոստիկանների վրա, քարեր են նետել նրանց ուղղությամբ: Բախումների հետևանքով տուժել են Իրաքի և Քուվեյթի անվտանգության ուժերի աշխատակիցները, վնասվել են ոստիկանական մի քանի մեքենաներ: Ցուցարարներին հանգստացնելու համար իրաքցի ոստիկանները սկսել են օդ կրակել։
Քուվեյթի ոստիկանությունն արդեն դիմել է իրաքցի ուժայիններին՝ պահանջելով կանխել սահմանի վրա զենքի կիրառմամբ պատահարների կրկնությունը:











































