NASA ամերիկյան տիեզերական գործակալությունը հայտնել է, որ Kepler տիեզերական հեռադիտակը Արեգակնային համակարգից դուրս մոլորակ է հայտնաբերել, որը բավականին նման է Երկիր մոլորակին, հայտնում է bbc.com-ը:
Երկնային մարմինը, որը ստացել է Kepler-452b անվանումը Արեգակնային համակարգից դուրս գտնվող մոլորակներից ամենափոքրն է ներկա պահին: Այն գտնվում է Արեգակին նման աստղի մոտակայքում:
Գիտնականների կարծիքով՝ այն գտնվում է ապրելու համար հարմար միջակայքում, որովհետև ջուրն այնտեղ ունակ է պահպանելու հեղուկային վիճակը:




































