Հեռախոսը կարող է աշխատել առանց լիցքի մինչև 90 օր, հայտնում է phonearena կայքը: Այդուհանդերձ, Janus One-ը զրկված է շատ էներգատար գործառույթներից: Սարքը ունի ոչ մեծ OLED էկրան, ապարատային ստեղնաշար, Bluetooth 3.0, G-սենսոր և կարող է աշխատել միայն GSM ցանցերում՝ օգտագործելով micro-Sim քարտը:
Janus One-ը կարող է հանդես գալ որպես լրացուցիչ մարտկոց մեկ այլ՝ ավելի գործառութային սարքի համար:












































