Դևիդ Բեքհեմի սերն իր ընտանիքի հանդեպ օրի օրի ավելի է ուժգնանում: Նախկին ֆուտբոլիստը նոր դաջվածք է արել 1999 թ. իր և Վիկտորյա Բեքհեմի ամուսնության կապակցությամբ, հայտնում է spletnik.ru-ն:
Հիմա Բեքհեմի ճկույթին «99» է դաջված: Դևիդն արդեն լուսանկար է հրապարակել իր ինստագրամյան էջում:
«99-ը հրաշալի տարի էր ինձ համար»,- գրել է նա լուսանկարի տակ:
Հիշենք՝ 1999 թ. մարտին նա հայր է դարձել: Տղային անվանում են Բրուքլին, և նրա անունը հրապարակել են «Մանչեսթեր Յունայթեդի» և Բեքհեմի համար ամենահաջող սեզոնից հետո, որում նրանք 4 մրցանակ են շահել՝ չեմպիոնական տիտղոս, Անգլիայի գավաթը, Չեմպիոնների լիգայի գավաթը և Միջմայրցամաքային գավաթը:
1999 թ. հուլիսին Դևիդն ու Վիկտորյան ամուսնացել են: Նույն թվականին Դևիդը դարձել է երկրորդ լավագույն խաղացողն ինչպես Եվրոպայում, այնպես էլ աշխարհում:
Դևիդ Բեքհեմը, 1999 թ.

Դևիդ և Վիկտորյա Բեքհեմները, 1999 թ.

Բեքհեմների ընտանիքը












































