Tuesday, 30 06 2026
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս

Նոր Սահմանադրությամբ՝ պատերազմի դեպքում օլիգարխների ակումբ ՀՀԿ-ն է ստվերային որոշում կայացնելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը։

Պարոն Սարգսյան, հուլիսի 15-ին մասնագիտական հանձնաժողովը ներկայացրել է փոփոխված Սահմանադրության 1-7 գլուխների նախնական տարբերակը։ Այն արդեն իսկ արժանացել է ընդդիմադիրների խիստ քննադատությանը։ Ըստ Ձեզ՝ այս փոփոխություններով իշխանությունն ի՞նչ նպատակ է  հետապնդում:

– Այն, ինչ երևում է այդ փաստաթղթից, կարծես թե բոլորի կողմից ընկալվել է և պարզ է: Իրավական հիմքեր են ստեղծվում, որ այսօրվա իշխող խմբավորումն այլ մեթոդներով պահպանի իր դիրքերը։ Հանրությունը, քաղաքական ուժերը գիտակցում են, թե ուր է  գնում իշխանությունը։ Հիմա դա իշխող կուսակցության նպատակն է, թե ոչ՝ այլ  խոսակցություն է, բայց բացահայտ երևում է  այդ ուզուրպացիան օրինականացնելու ձգտումը, այդ արհամարհանքը առ հանրություն:

Այդ վերաբերմունքն էլ համապատասխան՝ ուրիշ վերաբերմունք կծնի հանրության կողմից այդ մարդկանց նկատմամբ:

Չգիտեմ՝ ինչու է  այս ամենը արվում, շատ դժվար է  ասել. գուցե  արվում է, որովհետև ուրիշ անելիք չունեն, սպառվում է հանցավոր համակարգը: Իսկ երբ սպառվում է, դիմում է բացահայտ պատերազմի: Ես չեմ տեսնում, որ այս համակարգի պարագլուխները՝ իրենք էլ համոզված են, որ ճիշտ են անում. առաջին-երկրորդ դեմքերը տարբեր առիթներով հայտարարել են, որ ընդամենը առաջարկ է: Նրանք արդեն իսկ տեսել են՝ հանրությունը գիտակցում է՝ կա խնդիր, և արդեն գիտի պայքարի ձևերը։ Նրանք զգուշավոր են աշխատում, բայց դա չի նշանակում, որ հետ են կանգնելու։ Նման համակարգը երբեք իր ձգտումներից հետ չի կանգնի:

– Ձեր կարծիքով՝ որո՞նք են նոր Սահմանադրության հիմնական վտանգավոր դրույթները։ Նշվում է, որ մարդուն սպանելը չի համարվում քրեորեն պատժելի արարք, եթե դա բացարձակ անհրաժեշտություն է, ՀՀ նախագահին  ընտրում է ոչ թե ժողովուրդը, այլ ընտրիչների ժողովը, որոնց մի մասը կարող  է նույնիսկ  օտարերկրացի լինել, պատերազմի դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է, որը Զինված ուժերի հետ մինչ այդ ոչ մի առնչություն չի ունենում… Այս ամենը ի՞նչ վտանգներ են ներկայացնում մեր երկրի համար։

Եթե այս Սահմանադրությունն օրինականացվի, ապա պետությունը կարող է կառավարվել միայն ստվերային ձևով: Որևէ պաշտոնյա չունի այն իմունիտետը, որ կառավարի այս երկիրն ու պատասխանատվություն կրի: Բոլոր նրանք, ովքեր ահռելի լիազորություններ ունեն, որևէ պատասխանատվություն չեն կրում: Այն հանգամանքը, որ բանակում գոյություն չունի գերագույն գլխավոր հրամանատար, արդեն իսկ այն մեծագույն վտանգն է, որ բանակը օբյեկտիվորեն ղեկավարվելու է  ստվերային ձևով: Այսինքն՝ այդ օլիգարխների ակումբ Հանրապետական կուսակցությունը ինչ-որ ձևով, որևէ պատասխանատվություն չկրելով, ղեկավարի բանակը։

– Այսինքն՝ հնարավոր պատերազմի դեպքում ձեր նշած  օլիգարխների ակո՞ւմբն  է որոշումներ կայացնելու…

– Այո: Եթե ուսումնասիրենք, ցանկացած ներքին խնդիր բերելու է  հեղաշրջման, և բանակն արդեն իսկ այս կամ այն ճգնաժամային վիճակում չի իմանալու՝ ում ենթարկվի: Հիմա բոլոր պայմանները այս նախագծով ստեղծված են, որ տարրական հակասության պայմաններում հեղաշրջում լինի: Բոլոր նշանակումները և պաշտոնից ազատվելու հրամանները տալու է նախագահը, որը ստորագրում է և ոչ մի պատասխանատվություն չի կրում ու ոչ մի լիազորություն չունի: Բայց վարչապետը, որին տրված են տարբեր հնարավորություններ, իրավունք չունի ոչ ոքի նշանակելու: Վարչապետը ոչ ոք է, նման մարդուն ոչ ոք չի լսի: Հիմա, ասենք, ճգնաժամ է եղել, և վարչապետը ուզում է պաշտոնից հեռացնել գլխավոր շտաբի պետին, գլխավոր շտաբի պետը դիմում է նախագահին, ասում է՝ այս մարդն  անօրինական է գործում, նախագահը չի հաստատում՝ վերջ, բանակը տեր չունի:

Այս ամենի ետևում մի շատ վտանգավոր ձգտում կա՝ ընդհանրապես երկրում վերացնել համաժողովրդական ընտրությունների ինստիտուտը, որ որևէ բարձր պաշտոնյա չընտրվի ժողովրդի կողմից: Բայց երբ մենք խոսում ենք բանակի մասին, իզուր չէ, որ շատ երկրներում բանակի գերագույն գլխավոր հրամանատարը հենց համաժողովրդական ընտրություններով ընտրված պաշտոնյա է ուզում: Սա կարևորագույն հանգամանքներից մեկն է, որ փորձում են վերացնել:

Այսինքն՝ այս նոր Սահմանադրությունը քաղաքացուն բոլորովին անպիտան է դարձնում:

– Այո: Չկա մի մարդ, որն ունի այդ մանդատը, վերացնում են: Սա տարիների փորձից  է եկել: Հասկացել են, որ, օրինակ, նախագահական ընտրությունները մեծ վտանգ են ներկայացնում օլիգարխիայի համար: Հիմա էլ կարող էին վարչապետին համաժողովրդական ընտրությամբ ընտրել, որպեսզի նա լինի գերագույն գլխավոր հրամանատար… այս ամենը վերացվում է:

Պարոն Սարգսյան, նոր Սահմանադրությամբ իշխող միայն մի կուսակցություն կարող է լինել: Սա իսկապե՞ս վտանգավոր երևույթ է՝ ինչպես ներկայացվում է:

– Օլիգարխիկ ակումբի հասարակ խուլիգանություն է:

Տեսակետ կա,  թե սա նմանվում է խորհրդային ժամանակաշրջանին:

– Չի կարելի այդպես ասել՝ Խորհրդային Միությունը գաղափարականացված երկիր էր: Այս մարդիկ ներշնչել են իրենց, որ կարող են նման բան անել: Կասկածելի է, թե ինչ պլաններ ունեն, նման ձևով հանրությանը ներքաշում են մի կեղծ բանի մեջ, որը տապալելուց հետո բոլորովին այլ խնդրի առաջ մեզ կկանգնեցնեն:

– Այսինքն՝ հնարավոր է տապալվի՞ այս Սահմանադրությունը:

– Իհարկե, սա կեղծ բան է, հնարավոր է տապալեն ու ժողովրդին փաստի առաջ կանգնեցնեն:

Նախագահը նշում էր, որ եթե սահմանադրական բարեփոխումներն անցկացվեն, ապա նա չի հավակնի վարչապետի պաշտոնին…

– Բայց չի ասել՝ եթե չանցնի, ինչ նպատակ է  հետապնդում, ինչ էլ ասես՝ կարող է զբաղեցնել: Խոշորագույն աֆյորա է, ամիսներ շարունակ քաղաքական ուժերի քթից բռնել և պտտել, հետո էլ ասել՝ դուք չուզեցիք, չենք անում:

Ի՞նչ եք կարծում՝ ընդդիմադիր ուժերը և հանրությունն առհասարակ կընդդիմանա՞ն  այս փոփոխություններին։ Արդեն իսկ գոյություն ունի «Չեք անցկացնի» շարժումը, բայց այն  իսկապես հակակշիռ կարո՞ղ է լինել իշխանությունների որոշումներին:

– Բողոք կլինի, բայց այս խնդիրը միանշանակ խնդիր չէ, որի շուրջ կարելի էր ճակատ ստեղծել: Էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրը թույլ էր տալիս պայքար սկսել: Այնտեղ բոլորն իրենց տեղերում էին՝ կուսակցությունները՝ իրենց տեղերում, երիտասարդական շարժումները՝ իրենց տեղերում, և նրանց շատ դժվար էր վարկաբեկել: Շատ դժվար է սահմանադրական փոփոխությունների գաղափարի շուրջ ստեղծել նման համաժողովրդական ճակատ, յուրաքանչյուր խումբ իր շահն է առաջ տանելու, և մենք կունենանք տասը տեսակետ: Եթե երիտասարդությունը շարժում ստեղծի, անպայման կուսակցական համակարգը կսկսի փնովել, որովհետև նրանց համար քաղաքացիական շարժումները վտանգավոր են, թշնամի են: Դժվար կլինի միասնական ճակատ ստեղծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում