Sunday, 05 05 2024
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խումբը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Միջազգային հանրապետական և Խաղաղության ինստիտուտներում
Իսրայելի ոստիկանությունն ուժով դուրս է բերել և ձերբակալել Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում գտնվող հույն ոստիկանին
Փրկարարները երթևեկելի հատվածից հեռացրել են ծառը և արտաքին լուսավորման սյունը
14:45
Ուկրաինայում ստեղծված իրավիճակից է կախված եվրոպացիների անվտանգությունը. Մակրոն
ՀՀ ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է Ասիական զարգացման բանկի 57-րդ տարեկան հանդիպմանը
Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Երկիրը հարվածի տակ է ռուսական պլանով, հսկայական գումար է դրվել. ինչո՞ւ եք դուք էլ ներսից քանդում
Երևանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցում էլեկտրական շչակ է գործարկվելու
Մարտի 1-ի մեղավորներին պատժել այլևս անհնար է. արդյունքը սիմվոլիկ կլինի՝ պետականադավի պիտակ
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, ՄԱԶԾ Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրենը ժամանել է Հայաստան
Ինչպես արագացնել ներդրումները Հայաստանում․ նոր հնարավորություններ

Բացի բռնությունից՝ անելու ենք ամեն ինչ․ «Ոտքի՛ Հայաստան»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ոտքի՛, Հայաստան» շարժման խորհրդի անդամ Դավիթ Սանասարյանը։

– Դավիթ, երեկ ասուլիսին նշեցիք, որ «Ոտքի, Հայաստան»-ը հուլիսի 27-ից քաղաքացիական անհնազանդության բողոքի ակցիաներ է սկսում։ Ի՞նչ գործողություններ են ակնկալվում, և ի՞նչ սպասելիքներ ունեք։

Ինչպես երեկ լրագրողներին ասացինք, այս պահի դրությամբ չենք մանրամասնում, քանի որ խորհրդակցությունների փուլում ենք տարբեր հասարակական-քաղաքական ուժերի հետ։ Բանակցությունները դեռևս շարունակվում են, և ճիշտ չի լինի նախապես հրապարակավ ասել, թե ինչ ենք անելու։ Միգուցե իրենց կողմից ավելի ողջամիտ առաջարկներ են լինում և այդ քայլերն ենք իրականացնում։ Հստակ կարող եմ ասել, որ բացի բռնությունից՝ անելու ենք ամեն ինչ, որ բողոքի ակցիաները ստանան զանգվածային բնույթ, և կարողանանք կասեցնել որոշումը։ Նաև նախապես ասել ենք, որ փողոցներ ենք փակելու։ Այո, դա այն գործիքներից է, որ կարողանում է իշխանություններին դաշտ բերել։ Բացի դրանից, մնացածը կասենք առաջիկա երկու օրերին՝ ուրբաթ և շաբաթ։

– Այսինքն՝ ոստիկանության համար կլինեք անկանխատեսելի՞։

– Մենք երեկ դիմեցինք ոստիկանությանը՝ նշելով, որ առաջարկում ենք իրենց համար ցանկալի վայր ասեն՝ քննարկման համար, որպեսզի լրագրողների ներկայությամբ քննարկենք առաջիկա բողոքի ակցիաների անցկացումը, և թե ինչ գործողություններով ոստիկանությունը պետք է պահի օրինականությունն ու իրավունքը։ Իհարկե, ոստիկանությունն ասել է, որ իրենք օրենքի շրջանակներում են շարժվելու, բայց անհնազանդությունը, ընդվզումը մարդու իրավունքների մեջ են մտնում, և եթե իրենք հղում են անում հավաքների մասին օրենքին, մենք ավելի բարձր իրավական նորմին ենք հղում անում։ Այնպես որ՝ եթե չեն ուզում ոստիկանության նկատմամբ վախ, փոխադարձ անվստահություն լինի, այլ ուզում են, որ ոստիկանությունը լինի ՀՀ քաղաքացունը, պետք է ուրեմն ՀՀ ոստիկանությունը պաշտպանի ՀՀ քաղաքացու իրավունքները։

– Քաղաքական ուժերն ու ակտիվիստները միանալու են սահմանադրական փոփոխությունների բոյկոտին։

– Ես չգիտեմ՝ դա բոյկոտ է, թե «ոչ»-ի ակցիա, որովհետև բոյկոտ նշանակում է ընդհանրապես չմասնակցել, իսկ «ոչ» նշանակում է մասնակցել և «ոչ» ասել։ Ես ունեմ իմ պատկերացումը, թե ինչու պետք է «ոչ» ասել և ոչ թե բոյկոտել, բայց երբ լինի ընդհանուր պատկերացում, քննարկումների արդյունքում ձևավորվի ընդհանուր մոտեցում, ես կարծում եմ՝ պետք է դիմել ցանկացած քայլի, միայն թե իշխանությունները չկարողանան անցկացնել Սահմանադրությունը։

– Սա նաև Ձե՞ր նախաձեռնության դիրքորոշումն է։

– Նախաձեռնությունը դեռևս հստակ մոտեցում չունի, մեզ համար այս պահին առաջնահերթ են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիաները, չեղարկել էլէներգիայի բարձրացման որոշումը, քանի որ եթե կարողանանք մի բան անել, կարող ենք անել մինչև օգոստոսի 1-ը։ Այսինքն՝ սահմանադրական «բարեփոխումների» գործընթացը նոր է մեկնարկել, իսկ մենք ունենք վերջնաժամկետ, որը մի քանի օր հետո է, և մենք ժամանակ չունենք։ Դրա համար բոլոր քաղաքական ուժերին, շարժումներին, ՀԿ-ներին կոչ ենք անում՝ եկեք առաջին հերթին սա լուրջ խնդիր սարքենք իշխանությունների համար։ Իմ համոզմամբ՝ եթե սա լուրջ խնդիր դառնա իշխանությունների համար, նրանք ռեսուրս չեն ունենալու գնալու սահմանադրական «բարեփոխումների»։ Այսինքն՝ նրանց լեգիտիմության խնդիրը կանգնելու է իրենց կոկորդին։ Սա իմ մոտեցումն է, և եթե քննարկումների արդյունքում ուրիշ բան հիմնավորեն, ես միշտ հակված եմ ավելի լուրջ, փաստարկված մոտեցումների։ Ես միշտ պատրաստ եմ ընդունել ճիշտն ու արդյունավետը։ Ինձ համար երբեք տաբուներ չկան, որ եթե ես ասել եմ, ուրեմն սա է. նման բան չկա։
– Դավիթ, շարժման նախկին թափը չի լինում ստանալ։ Այս դեպքում ի՞նչ ակնկալիքներ կան։

– Ասեմ, թե ինչու է նախկին թափը դժվար հավաքել. եթե նախկինում կար միասնականություն, հիմա եթե մեզ սկզբում մեղադրում էին, որ մենք ցույց ենք տալիս, թե ինչ քայլերով ենք փորձում շարժումը տանել, նոր ենք փորձում այդ քայլերը մշակել, որովհետև մենք պատրաստի լուծումներով չէինք եկել հրապարակ։ Մարդիկ հրապարակ եկել էին պայքարելու, իրենց «ոչ»-ը ասելու, և այդ պատրաստի քայլերի հաջորդականությունը չկար։ Եվ հետո մի իրավիճակ ստեղծվեց, երբ մի մասը գնաց Ազատության հրապարակ, իսկ մյուս մասը մնաց Բաղրամյան պողոտայում, և եղավ խառնաշփոթ։ Այն ժամանակ մեզ մեղադրում էին, որ մենք չունենք գործողությունների ծրագիր, և մենք ներկայացրինք հստակ գործողությունների ծրագիր, թե ինչպես դա կարող ենք անել։ Մեծ մասը առաջ քաշեց իր սկզբնական կետը և թողեց, որ 15-20 հոգի իր վրա վերցնի բեռը։ Ես մեծ պատասխանատվությամբ այդ բեռը վերցրել եմ ինձ վրա, չգիտեմ՝ ինչ վերջաբան կունենա։ Ամեն դեպքում ես ինձ պատասխանատու եմ համարում, քանի որ գիտակցում եմ, որ մինչև օգոստոսի 1-ը կարող ենք մեր գործողությամբ չեղարկել կամ մեր անգործությամբ թողնել, որ իշխանության որոշումն ուժի մեջ մտնի։ Դրա համար կարևոր է, որ մինչև օգոստոսի 1-ը բոլորս լինենք իրար կողքի և շարունակենք մեր պայքարը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում