ԵՄ-ն հակամենաշնորհային գործ է բացում ԱՄՆ 6 խոշորագույն կինոստուդիաների դեմ, ներառյալ՝ Disney, 20th Century Fox, NBCUniversal, Paramount Pictures, Sony և Warner Bros ընկերությունները, նաև բրիտանական Sky հեռուստաալիքի դեմ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
«Եվրոպացի սպառողները ցանկանում են այն վճարովի ալիքները դիտել, որոնք իրենք ընտրում են՝ անկախ նրանից, թե ԵՄ որ երկրում են նրանք գտնվում»,- հայտարարել է եվրահանձնակատար Մարգարետ Վեստագերը:
Եվրահանձնաժողովը, որը որոշում է ԵՄ 28 երկրներում շուկայի մենաշնորհային մակարդակը, ամրիկյան ընկերություններին և Sky հեռուստաալիքին մեղադրում է դավադրության համար՝ կինոֆիլմերի արտոնագրերի օգտագործման ճանապարհով, որոնք արգելափակում են ԵՄ մյուս երկրներից կոնտենտի հասանելիությունը:
Վեստագերի խոսքով՝ կինոստուդիաներն արտոնագրերն այնպես են տարածում, որ ծրագրերի, ֆիլմերի և այլ կոնտենտի հեռարձակումը տարածվում է միայն մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի վրա: Ըստ նրա՝ այդպիսի քաղաքականությունը խախտում է ԵՄ հակամենաշնորհային օրենսդրությունը:




































