5 տարի առաջ՝ 2008թ. մարտի 12-ին, «Լրագրողներ առանց սահմանների» (Reporters Without Borders) միջազգային կազմակերպությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո հասարակության ուշադրությունը ցանկանալով սևեռել ամբողջ մոլորակում համացանցին ազատ հասանելիություն ունենալու խնդրի վրա՝ համացանցում նշեց Ազատ խոսքի օրը (Online Free Expression Day):
Նշենք, որ տոնն առաջին անգամ նշվել է հենց 2008թ. մարտի 12-ին:
Կազմակերպությունը օգտատերրին կոչ է անում այցելել իր կայք ու բողոքել գրաքննության դեմ, որին դիմում են մի շարք կառավարություններ, ու պահանջել ընդլայնել համացանցում օգտատերերի իրավունքները:
Այն ժամանակ «համացանցի թշնամիների» շարքում էր հայտնվել 15 երկիր, այդ թվում՝ Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Մյանման, Չինաստանը, Կուբան, Եգիպտոսը, Եթովպիան, Սիրիան, Թունիսը, Վիետնամը ու Զիմբաբվեն:








































